Թայվանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի. տեսանյութ
Թայվանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով կա 20 զոհ: Այս մասին հայտնում է Sina պորտալը` հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Կան հարյուրավոր վիրավորներ:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/02/06/76368/]Հիշեցնենք[/url], որ փետրվարի 6-ին Թայվանում տեղի էր ունեցել ուժգին՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել էր ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ցնցումները գրանցվել էին տեղի ժամանակով ժամը 3:57-ին:
Էպիկենտրոնը գտնվել էր կղզու հարավային մասում՝ Յույցզին քաղաքից դեպի հարավ, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա: Տեղի CTI հեռուստատեսությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ կա 6 զոհ: 378 մարդ հոսպիտալացվել էր:
Ներկա պահին փրկրարաները շարունակում են փլատակներից մարդկանց դուրսբերման աշխատանքները: