Թայվանում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 108-ի
Թայվանում փետրվարի 5-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 108-ի: Այդ մասին հայտնել է Sina պորտալը:
Հիշեցնենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր կղզու հարավային մասում՝ Յույցզին քաղաքից 25 կմ դեպի հարավ: Առավելապես տուժել էր Թայնան քաղաքը, որտեղ փլուզվել էր 17 հարկանի բարձրահարկ մի շենք: Շենքի փլատակներից դուսր է բերվել 106 դի:
Վերջին տվյալներով փլատակների տակ դեռ 9 մարդ էմնում: Շենքը կառուցած ընկերության վրա դրվել է 2,17 մլն դոլարի կալանք: Ձերբակալվել է նաև ընկերության ներկայացուցիչներից մեկին: