211652_close_icon
views-count28377 դիտում article-date 12:50 08-11-2019

Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, կա 345 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության նոր տվյալների՝ Իրանում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով այս պահի դրությամբ կա 6 զոհ և 345 վիրավոր, ինչպես նաև մի շարք բնակավայրերի ավերածություններ: [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/08/1139953/]Հիշեցնենք[/url], որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր