Ջոն Քերրին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների մեջ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում չկառավարվող ռումբեր է կիրառում, որոնք ընկնում են խաղաղ բնակչության վրա, հայտնում է gazeta.ru-ն:
Քերրի խոսքով՝ նման ռումբերի կիրառումը պատճառ է դառնում կանանց ու երեխաների զանգվածային սպանությունների:
«Դրան պետք է վերջ դնել»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Քերրին նաև նշել է, որ Ռուսաստանը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները և սիրիական բանակը խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևը, որով արգելվում են խաղաղ բնակչությամբ շրջանների ռմբակոծությունները: