ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում հարվածների 90 տոկոսը ընդդիմության դիրքերին ուղղելու մեջ
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին մեղադրել է ռուսական իշխանություններին՝ ասելով, որ ռուսական ավիացիան Սիրիայում իր հարվածների 90 տոկոսը հասցնում է ընդդիմության դիրքերին, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով՝ միայն 10 տոկոսն է ռուսական կողմը ուղղում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» դիրքերին:
Իսկ ավելի վաղ Մոսկվան էր մեղադրանքներ ուղղել Վաշինգտոնին՝ ասելով, որ ամերիկյան օդուժը հարվածները հասցնում է ոչ ահաբեկչական թիրախներին: