44744 դիտում
20:24 05-02-2016
Արագածավան գյուղում աղմկահարույց սպանությունների գործից բացի քրեական գործ է հարուցվել նաև գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Նիկողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, խոշոր չափերի վնաս պատճառելը) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է ահայտ անձի կամ անձանց կողմից Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում ժամը 02: 00-ից մինչև 04:20-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տրանսպորտային միջոցներ դիտավորությամբ վնասելու, իսկ հետո հրկիզելու փաստով:
Այդ օրը նախ` կոտրել, իսկ հետո հրկիզել են Արագածավան գյուղում գտնվող անհատ ձեռներեց 41-ամյա Համլետ Տիգրանի Դավթյանին պատկանող հացի փռի դիմաց կայանված, նույն գյուղի բնակիչ, 62-ամյա Տիգրան Այվազի Դավթյանին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 32 ՕՕ 330 համարանիշի և ВАЗ 2102 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները:
Նշված ավտոմեքենաները այրվել են ամբողջովին: Մասամբ հրկիզել են նաև Կարեն Պողոսյանին պատկանող ЗИЛ մակնիշի 05 ԼՍ 644 համարանիշի ավտոմեքենան, իսկ այնուհետև նույն գյուղի բնակիչ, 54-ամյա Իշխան Լենտոյի Սարգսյանի տան բակում կայանված, իրեն պատկանող ЗИЛ 130 մակնիշի 24 ԼՏ 530 և ЗИЛ 431410 մակնիշի 32 ՍՍ 317 համարանիշի ավտոմեքենաները:
Ավտոմեքենաները կոտրելուց ու հրկիզելուց հետո նույն գյուղում հրկիզել են 44-ամյա Հունան Հայկազի Սարգսյանին պատկանող անասնագոմն ու այնտեղ եղած մեծ քանակի խոտի հակերը:
Նշված հանցագործությունը կատարելու համար, որպես կասկածյալ, Թալինի ոստիկանությունը որոնում է նույն գյուղի բնակիչ, 41-ամյա Աշոտ Սասունիկի Խամոյանին, ում եղբորը` 40-ամյա Արտյոմ Խամոյանին և նրա համագյուղացի` 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին, իր մոտ եղած «Վինչեսթեր» տեսակի հրացանով սպանել էր 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը` Արագածավան գյուղում, հրկիզումներից մի քանի ժամ առաջ:
Ոստիկաններն ու քննչները ունեն կասկածներ, որ հրկիզումները կատարել է Ա. Խամոյանը մի խումբ անձանց հետ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` Ա. Խամոյանին և նրա հետ եղած անձնաց հայտնաբերլու ուղղությամբ: Այդ օրը վնասվել էր նաև Ford Transit և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/04/76190/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 4-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզի, Արագածավան գյուղում, ինչի արդյունքում 2 հոգի մահացել էր, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, ոստիկանապետի տեղակալներ Լաերտ Գրիգորյանի և Արշակ Ափոյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ:
Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն էին 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը:
Նշված անձինք բնակվում են նույն գյուղում: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել էին «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա:
Փռի ապակիները ամբողջովին կոտրված էին: Փռի մոտ աշխատում էին ոստիկաններն ու քննիչները` մարզի ոստիկանապետի տեղակալ Լաերտ Գրիգորյանի և մարզի քննչական վարչության պետ Մ. Դուրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման էին ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել էր «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 382+
382+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2110 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)