211652_close_icon
views-count15530 դիտում article-date 10:49 11-02-2016

Արագածավան գյուղում աղմկահարույց սպանությունների և հրկիզումների քրեական գործերով քննությունը վարելու է գեներալ-մայոր Վահագն Հարությունյանի գլխավոր վարչությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես նշված, այնպես էլ նույն գյուղում սպանություններից հետո մի խումբ անձանց կողմից հրկիզումներ կատարելու փաստով հարուցված քր.գործի քննությունը վարելու է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունը: Նշված վարչության պետն է քննչական ծառայության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը: Ինչպես ավելի վաղ Արագածոտնի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/04/76190/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, փետրվարի 4-ին կրակոցներ էին հնչել Արագածոտնի մարզում: Արագածավան գյուղում հնչել էին կրակոցներ, ինչի արդյունքում 2 հոգի մահացել էր, իսկ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նշված գյուղ էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը` մարզի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանի, ոստիկանապետի տեղակալներ Լաերտ Գրիգորյանի և Արշակ Ափոյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին մահացածների և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ մահացածներն են 40-ամյա Արտյոմ Սասունի Խամոյանը և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանը, իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խամոյանի եղբոր որդին է՝ 32-ամյա Արման Սասունիկի Խամոյանը: Նշված անձինք բնակվում էին նույն գյուղում: Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել էին «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված էին: Նշված պահին փռի մոտ աշխատում էին ոստիկաններն ու քննիչները` մարզի ոստիկանապետի տեղակալ Լաերտ Գրիգորյանի և մարզի քննչական վարչության պետ Մ. Դուրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցները նշված սպանությունները կատարելու կասկածանքով ոստիկանության Թալինի բաժին բերման էին ենթարկել նույն գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանին, ում մոտ հայտնաբերվել էր «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 384+
384+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր