211652_close_icon

Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

views-count708 դիտում article-date 20:16 05-02-2016
Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ` Լևոն Այվազյանը ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Կողմերը քննարկել են ՀՀ ՊՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության ընթացիկ խնդիրները և օրակարգային հարցերը, նախանշել են առաջիկա համատեղ ծրագրերը: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2016թ. համագործակցության ծրագիրը»: Ծրագիրը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացներ, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր