755 դիտում
16:26 19-11-2015
Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում գտնվող Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի ներկայացուցիչներին` դեկան Ջեյմս Ստավրիդիսի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Թավիթյան հիմնադրամի կատարած աշխատանքը հիրավի ազգանվեր գործունեություն է, որը հնարավորություն է ընձեռում է հայ երիտասարդներին ուսանել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում: Իր պատասխան խոսքում Թավիթյան հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանը նշեց, որ այսուհետ ևս շարունակելու են իրենց ծրագրերը և աջակցությունը Հայաստանի պետական կառավարման մարմինների երիտասարդ ներկայացուցիչներին` Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսւոմնառություն ստանալու գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի պաշտպանության նախարարության, Թավիթյան հիմնադրամի և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի համագործակցությանն առնչվող հարցեր:
Այնուհետև ՀՀ ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ հանդես եկավ ԱՄՆ-ի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Ռիչարդ Շուլցը: Ողջունելով հյուրերին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հայ մասնագետներին ներկայացրեց պրոֆեսոր Շուլցին, որը մեծ ճանաչում ունի աշխարհում, որպես միջազգային անվտանգության ոլորտի լավագույն մասնագետներից մեկը:
Պրոֆեսոր Շուլցը ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ, ինչպես նաև Հայաստանի պետական կառավարման այլ գերատեսչությունների ներկայացուցիչների համար հանդես եկավ «Զինված խմբեր, ավտորիտար պետություններ և անկանոն ռազմագործողությունների ռազմավարություններ» վերնագրով դասախոսությամբ, որից հետո պատասխանեց ներկաների հարցերին:
Դասախոսության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ, որտեղ նրանց ներկայացվեց ստեղծվող Պաշտպանական ազգային հետազոտությունների համալսարանի վերաբերյալ բրիֆինգ, ինչպես նաև շրջայց անցկացվեց նորակառույց մասնաշենքում:
Նմանատիպ նյութեր
1251 դիտում
17:32 18-07-2015
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
660 դիտում
20:16 05-02-2016
Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
1927 դիտում
21:13 13-05-2016
Ընդունելություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Այս բաժնից
640 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
802 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան