1251 դիտում
17:32 18-07-2015
Քաղաքացիների ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
Սահմանված կարգի համաձայն` յուրաքանչյուր ամիս պաշտպանության նախարարի մոտ կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն:
Հերթական ընդունելությունը կազմակերպվել է այսօր: Քաղաքացիների խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
ՊՆ վարչական համալիրում նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ նախարար Սեյրան Օհանյանին ուղղված դիմում-խնդրանքներն առավելապես վերաբերում էին սոցիալ-իրավական, առողջական և ֆինանսական աջակցության հարցերին:
Ընդունելության ընթացքում մանրամասն ուսումնասիրելով բոլոր դեպքերը, ծանոթանալով քաղաքացիներին հուզող խնդիրներին, նրանց դիմումներին և լսելով այդ առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղում լուծումներ առաջարկեց բարձրացված հարցերին, տվեց հստակ հանձնարարականներ՝ սեղմ ժամկետներում դրանք կյանքի կոչելու համար, որոշ հարցեր էլ լուծվեցին հենց հանդիպման ընթացքում:
[b]ՀՀ ՊՆ մամլո ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3769 դիտում
20:42 09-08-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է քաղաքացիների ընդունելություն
1916 դիտում
19:16 14-12-2017
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
752 դիտում
16:26 19-11-2015
Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում
Այս բաժնից
730 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
712 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար