Սիդնեյում 9 դպրոց է տարհանվել ռումբի մասին ահազանգերից հետո
Սիդնեյի ոստիկանությունը արտակարգ տարհանում է կազմակերպել քաղաքի կենտրոնական ու հարավային թաղամասերում գտնվող 9 դպրոցներում այն բանից հետո, երբ ահազանգեր են հնչել ռումբերի մասին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Sydney Morning Herald թերթին:
Տարհանումից հետո ոստիկանությունը սկսել է պայթուցիկներ որոնել նշված դպրոցներում, սակայն ոչինչ չի հայտնաբերվել:


