Ֆրանսիական 2 օդանավեր փոխել են ուղղությունը ռումբի մասին ահազանգերից հետո
Air France ավիաընկերության 2 օդանավեր, որոնք Վաշինգտոնից և Լոս Անջելեսից ուղղություն էին վերցրել դեպի Փարիզ, հարկադիր վայրէջք են կատարել, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Ահազանգը ստացվել էր այն բանից հետո, երբ օդանավերն արդեն օդ էին բարձրացել: A-380-ը վայրէջք է կատարել ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի օդանավակայանում: Օդանավում եղել է 497 ուղևոր, իսկ Boeing 777-ը վայրէջք է կատարել Գալիֆաքսի օդանավակայանում: Այն տեղափոխում էր 298 ուղևորի:
Իրավապահները ստուգում են ռումբի առկայության մասին տեղեկությունը: