211652_close_icon
views-count1778 դիտում article-date 21:20 19-08-2015

Անդրեյ Յարմոլենկոն 24,8 մլն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Էվերթոն»

Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն 24,8 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել «Էվերթոն», հայտնում է BT Sport-ը: Լիվերպուլցիները կիևյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել են պայմանագրի կետերը և Յարմոլենկոյի հետ կկնքեն 4 տարվա պայմանագիր: Նշենք, որ ավելի վաղ «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը մերժել է «Սթոք Սիթիի» առաջարկը՝ Ուկրաինայի հավաքականի խաղացողին ձեռք բերելու համար: «Սթոք Սիթին» պատրաստ էր վճարել մոտ 21 մլն եվրո, սակայն Սուրկիսը հայտարարել է, որ Յարմոլենկոն կարգով ավելի բարձր թիմի է արժանի:

Նմանատիպ նյութեր