Կիևի «Դինամո»-ի կիսապաշտպան Անդեյ Յարմոլենկոն կարող է իր ելույթները շարունակել Բունդեսլիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Տրանսֆերային արժեքը, որը «Բորուսիա»-ն մտադիր է վճարել Յարմոլենակոյի համար, չի հրապարակվում: Սակայն նրանք պատրաստ են ավելի մեծ գումար առաջարկել, քան «Ռոմա»-ն, որը նույնպես ցանկանում է ձեռք բերել Ուկրիանիայի հավաքականի խաղացողին: Ենթադրաբար գերմանական ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 18 մլն եվրո: