Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Whoscored.com-ը:
Մխիթարյանը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/23/75323/]խաղի[/url] (3:1) համար արժանացել է 9,5 գնահատականի: Ավելի բարձր գնահատական է ստացել Բրեմենի «Վերդերի» կիսապաշտպան Կլեմենս Ֆրիցը:
Հիշեցնենք, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:


