Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Եվրոպայի առաջատար պարբերականները ներկայացրել են անցած օրերին եվրոպական թոփ-առաջնությունների տուրի խորհրդանշական հավաքականները, իսկ իտալական La Gazzetta dello Sport-ը՝ Եվրոպայի խորհրդանշական հավաքականը:
Մասնավորապես, գերմանական «Կիկերը» Բունդեսլիգայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է ընդգրկել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը «Վերդերի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/31/69195/]խաղում[/url] (3:1) դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ներկայացված են նաև Անգլիայի և Իսպանիայի առաջնությունների խորհրդանշական հավաքականները: