Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ ընդգրկվել է Բունդեսլիգայի տուրի խորհրդանշական հավաքականում, որը կազմել է Whoscored.com-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/20/65434/]հաղթեց[/url] Լևերկուզենի «Բայերին», Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մայնցի» կիսապաշտպան Յունուս Մալին, որը «Հոֆենհայմի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ:
Նշենք, որ Whoscored.com-ի վիճակագրության համաձայն, Մխիթարյանը առայժմ գլխավորում է Բունդեսլիգայի լավագույն խաղացողների ցանկը՝ 8,3 գնահատականով: