Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականում.ֆոտո
Գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը կազմել է Բունդեսլիգայի 26-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ընդ որում ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 6-րդ անգամ է ընդգրկվում Kicker-ի կողմից կազմած տուրի խորհրդանշական հավաքականներում:
Հիշեցնենք, որ 26-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Հաննովեր»-ի նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ: