Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Հունվարի 23-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել թիվ 44 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Շահումյան փողոցի թիվ 380ա տան մոտակայքից արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 34 ՕC 425 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան: