211652_close_icon
views-count1882 դիտում article-date 18:49 12-01-2016

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ

Հունվարի 12-ին, ժամը 14.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Toyota Prado» մակնիշի 21 UO 555 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ (2 ուղևոր): Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Նմանատիպ նյութեր