Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Փետրվարի 7-ին, ժամը 16.45-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈւԱԶ-3909» մակնիշի 386 US 15 պետհամարանիշով ավտոմեքենան: