211652_close_icon
views-count1566 դիտում article-date 09:46 21-01-2016

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով միակողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը (Մարտունու կողմից): Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր