Սիսիան-Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24–ին` ժամը 10:00–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, Սիսիան - Գորիս - Կապան ճանապարհահատվածում` տեղ –տեղ մերկասառույց:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: