Արազ Օզբիլիզը կարող է վերադառնալ «Կուբան»
Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարող է կարիերան շարունակել Կրասնոդարի «Կուբանում»:
25-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է ներառվել «Կուբանի» հարձակվող Լորենսո Մելգարեխոյի` «Սպարտակ» տեղափոխվելու գործարքում: Նշենք, որ Օզբիլիզը «Կուբանում» հանդես է եկել 2012-2013 թվականներին և այնտեղից տեղափոխվել «Սպարտակ»:
Ավելի վաղ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտարարել էր, որ Օզբիլիզը ցանկանում է հեռանալ ակումբից:


