211652_close_icon
views-count2339 դիտում article-date 17:18 11-11-2015

Արազ Օզբիլիզը կարող է տեղափոխվել թուրքական «Բեշիքթաշ»

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարող է կարիերան շարունակել «Բեշիքթաշում»: Թուրքական ակումբը պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել նրա տրանսֆերը: Օզբիլիզը ծնվել է Թուրքիայում և դեմ չէ այնտեղ խաղալ, հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը: 25-ամյա Օզբիլիզը իր մարզական կարիերան սկսել է Հոլանդիայում: 2012-ին նա «Այաքսից» տեղափոխվել է Կրասնոդարի «Կուբան», որտեղից էլ 2013-ի հուլիսին՝ «Սպարտակ»: Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Սպարտակի» կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 7 հանդիպման, որոնցից վեցում փոխարինման է դուրս եկել: Հիշեցնենք, որ օրերս ռուսական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ ձմռանը «Սպարտակը» կարող է բաժանվել մի շարք ֆուտբոլիստներից, այդ թվում՝ Օզբիլիզից:

Նմանատիպ նյութեր