Արազ Օզբիլիզը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիզը կարող է մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը տեղափոխվել իսպանական «Ռայո Վալեկանո» թիմ, որը հայ ֆուտբոլիստին 500 հազար եվրո դիմաց վարձավճարով վերցնելու պաշտոնական առաջարկ է արել, հայտնում է Izvestia.ru-ն:
Օզբիլիզը դժգոհ թիմում իր ներկա վիճակից և խնդրել է, որպեսզի «Սպարտակը» իրեն բաց թողնի: Մոսկովյան ակումբը համաձայն է, սակայն միայն վարձավճարով:
Իսպանական ակումբի առաջարկը «Սպարտակը» չի ընդունել՝ պահանջելով 1 մլն եվրո: Իսպանական ակումբը ժամանակ է խնդրել նոր առաջարկի համար:
«Սպարտակի» ղեկավարությունը առայժմ չի շտապում բաժանվել Օզբիլիզից և ավելի շահավետ առաջարկների է սպասում եվրոպական ակումբներից:
Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 5 տուրերում Օզբիլիզը դեռևս խաղային ժամանակ չի ստացել «Սպարտակում»: