211652_close_icon
views-count2601 դիտում article-date 15:45 19-01-2016

Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Կաթողիկե եկեղեցուց 40 նորակոչիկների ճանապարհեցին հայոց բանակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունվարի 19-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցուց վարչական շրջանի թվով 40 նորակոչիկների ճանապարհեցին ՀՀ բանակ` հայրենիքին պարտքը կատարելու համար: Եկեղեցու բակում էին հավաքվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ: Մինչ ճանապարհ ընկնելը օրհնանքի խոսքն ու աղոթքն է հղել Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիսը: Ոգեշնչող խոսքով հանդես է եկել նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը. «Հայոց բանակի կայացման ճանապարհին իրենց ներդրումն են ունեցել ձեզ պես շատ երտասարդներ և այդ գործի շարունակողները լինելու էք դուք, սիրելի նորակոչիկներ: Ծառայեք խաղաղությամբ: Զինվորական ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու հզոր դպրոց է: Ձեզ բարի ճանապարհ, բարի ծառայություն»: Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները ստացել են նվերներ վարչական շրջանի ղեկավարի կողմից: Հրաժեշտի պահը տխուր էր, հուզումնալից բայց և հպարտության զգացումով լեցուն, չէ որ պատանիները գնացին հայրենիքին ծառայելու: Բարի և խաղաղ ծառայություն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր