9524 դիտում
12:19 09-01-2017
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում տեղի ունեցավ 26 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունվարի 9-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Սուրբ Կաթողիկե եկեղեցու բակում տեղի է ունեցել կենտրոնաբնակ 26 նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ:
Դիմելով նորակոչիկներին՝ Կենտրոն վարաչական շրջանի ղեկավար Ա. Սադոյանը նշել է. «Այսօր մենք տարածաշրջանում ունենք ամենամարտունակ բանակը: Վստահ եմ, համալրելով մեր ազգային բանակի շարքերը, ձեր տոկունությամբ և ոգով բարձր եք պահելու ազգային բանակի դիմագիծը: Ծառայությունը յուրաքանչյուր երիտասարդի համար ինչպես հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, այնպես էլ կամային և տղամարդկային հատկանիշներ ձեռք բերելու կարևորագույն դպրոց է:
Խաղաղություն և բարի ծառայություն եմ ձեզ մաղթում»:
Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքն ու հղել նաև Սուրբ Կաթողիկե եկեղեցու սպասավոր Տեր Ավետիս Դանիելյանը, որին հաջորդել է միասնական տերունական աղոթքը:
Միջոցառման ավարտին բոլոր նորակոչիկները վարչական շրջանի ղեկավարի կողմից ստացել են նվերներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը