Արագածոտնում նորակոչիկներին բանակ ճանապարհեցին եկեղեցուց
Արագածոտնի մարզում նորակոչիկներին բանակ ճանապարհեցին եկեղեցուց, տեղեկացնում է մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Հոգեւոր հովիվ Տեր Մկրտիչ քահանա Երանյանը օրհնության խոսք հղեց նորակոչիկներին եւ աղոթեց առ Աստված՝ խաղաղ ու անվտանգ ծառայության համար:
Նորակոչիկներին ճանապարհելու էր եկել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: «Ձեր ծնողներն այսօր հպարտ են, որ ունեն որդիներ, ովքեր պատրաստվում են դառնալ երկրի հենասյունը»,-դիմելով նորակոչիկներին` ասաց մարզպետը:
Ընդունելով օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքերը, նորակոչիկները մոմավառություն կատարեցին եւ ուղեւորվեցին ծառայության: