211652_close_icon
views-count4091 դիտում article-date 09:44 19-01-2016

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բուք է, փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի, Մարալիկի տարածաշրջանների միջհամայնքային ճանապարհները, Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Գավառ-Սևան, Մաստարա-Գառնահովիտ, Մելիքգյուղ-Ալագյազ, Ապարան-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները: Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի հատվածում, բուք է: Ձյուն է տեղում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Կոտայքի և Շիրակի մարզերում: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ:

Նմանատիպ նյութեր