Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:
Գորիս-Սիսիան, Չարենցավան-Սևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: