211652_close_icon
views-count3814 դիտում article-date 20:17 15-12-2016

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը. Գորիսի ավտոճանապարհին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Աշոցքի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհները: [color=#CC0000]Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Գորիսի ավտոճանապարհին ձյուն է տեղում: Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է: [/color] Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր