Իսպանիա. «Ատլետիկոն» վերջին րոպեներին կորզեց հաղթանակը և շրջանցեց «Ռեալին». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա խաղում մեծ դժվարությամբ հաղթեց «Ռայո Վալյեկանոյին»: Մադրիդցիները երկու գոլն էլ խփեցին հանդիպման վերջին րոպեներին:
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 38 միավոր և շրջանցելով 36 միավոր ունեցող «Ռեալին», գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 35 միավոր ունի «Բարսելոնան», որը երկու հանդիպում պակաս է անցկացրել:
[b]Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր
[/b]«Ռայո Վալյեկանո» - «Ատլետիկո»՝ 0:2
Անխել Կորեա, 88, Անտուան Գրիզման, 90