Իսպանիա. «Բարսելոնան» նվաստացրեց «Ռեալին». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի և ընդհանրապես՝ ամբողջ առաջնության գլխավոր խաղում կատալոնական «Բարսելոնան» պարզապես ջախջախեց Մադրիդի «Ռեալին»՝ 4:0:
Հաշվի առնելով, որ «Բարսելոնան» այս հաղթանակը տարավ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, ապա կարելի է արդեն պատկերացնել, թե ինչպիսի ֆանտաստիկ հանդիպում անցկացրեցին Լուիս Էնրիկեի սաները: Վերջին անգամ «Ռեալը» այսպիսի նվաստացուցիչ պարտություն կրել էր 2009 թվականին, երբ սեփական հարկի տակ 2:6 հաշվով պարտվեց «Բարսելոնային»:
«Բարսելոնայի» հաղթանակը էլ ավելի համոզիչ կարելի է համարել, եթե հաշվի առնենք, որ նրա առաջատարը՝ Լիոնել Մեսին, միայն երկրորդ խաղակեսում խաղադաշտ մտավ: Նորից ապշեցուցիչ արդյունավետություն ցույց տվեց Նեյմար-Սուարես զույգը:
Այս խաղը ցույց տվեց նաև մի բան. Ռաֆայել Բենիտեսը իր մարզչական հատկանիշներով էականորեն զիջում է նախկին մարզչին՝ Կառլո Անչելոտիին: Նույնիսկ զարմանալի չի լինի, եթե Բենիտեսը մինչև մրցաշրջանի ավարտը լքի ակումբը: Համենայնդպս, այսօրվա խաղով այլ ելք չի մնում:
[b]Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր
[/b]
«Ռեալ» - «Բարսելոնա»՝ 0:4
Լուիս Սուարես, 11, 74, Նեյմար, 39, Անդրես Ինյեստա, 53