211652_close_icon
views-count5463 դիտում article-date 21:08 16-01-2016

Անգլիա. Ֆանտաստիկ իրադարձություններ «Ստեմֆորդ Բրիջում». տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Չելսի»-«Էվերթոն» հանդիպումը ֆանտաստիկ ստացվեց: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո հնարավոր չէր պատկերացնել, թե ինչ տեղի կունենա 2-րդ խաղակեսում: «Էվերթոնը» 2 գոլ խփեց, սակայն լոնդոնցիները կարողացան հավասարեցնել հաշիվը: Հանդիպման վերջում «Էվերթոնը» նորից հաշվի մեջ առաջ անցավ, սակայն ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Ջոն Թերին կրնկով հիանալի գոլ խփեց և փրկեց «Չելսիին» հերթական պարտությունից` 3:3: Ինչպես երևում է, այս հաշիվը վերջին տուրերում դարձել է մոդայիկ: Պետք է նշել, որ հարվածի պահին Թերին բացահայտ խաղից դուրս վիճակում էր, իսկ մրցավարը ավելացրել էր 7 րոպե: Այնպես որ, մրցավարական սկանդալն այս խաղից հետո ապահովված է: «Մանչեսթեր Սիթին» հեշտությամբ սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Քրիստալ Փելասին»: Դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն: Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 43 միավոր և հավասարվեց առաջատարներին` «Լեսթերին» և «Արսենալին», որոնք իրենց հանդիպումները դեռ չեն անցկացրել: [b]Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր [/b]«Չելսի» - «Էվերտոն»՝ 3:3 Դիեգո Կոստա, 64, Սեսկ Ֆաբրեգաս, 66, Ջոն Թերի, 90+9 – Ջոն Թերի, 50 (ինքնագոլ), Քեւին Միրալյաս, 56, Ռամիրո Ֆունես Մորի, 90+1 «Մանչեսթեր Սիթի» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:0 Ֆաբիան Դելֆ, 22, Սերխիո Ագուերո, 40, 68, Դավիդ Սիլվա, 84
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր