Անգլիա. Յայա Տուրեի ֆանտաստիկ գոլը չփրկեց «Մանչեսթեր Սիթիին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
Հանդիպումը, որը իրավմամբ կարելի է համարել այս մրցաշրջանում Եվրոպայի լավագույն խաղերից մեկը, չափազանց դրամատիկ և բարձրակարգ տեմպով անցավ:
Ավելի հաջողակ գտնվեցին Արսեն Վենգերի սաները, որոնք 1-ին խաղակեսում կարողացան Մեսութ Օզիլի գոլային փոխանցումներից հետո 2 գնդակ խփել:
2-րդ խաղակեսում երկու թիմերն էլ ունեին դարպասը գրավելու հնարավորությունները, սակայն գրանցվեց մեկ գոլ, սակայն ֆանտաստիկ գոլ. անհավանական գեղեցիկ հարվածով հաշիվը կրճատեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» 36 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում, «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով 3-րդն է: Առաջատարը «Լեսթերն» է՝ 38 միավոր:
Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր
«Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:1
Թեո Ուոլքոտ, 33, Օլիվյե Ժիրու, 45+1 - Յայա Տուրե, 82