Անգլիա. Ջեյմի Վարդիի ֆանտաստիկ գոլը «Լիվերպուլին». տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լիվերպուլին»:
Հանդիպման 60-րդ րոպեին ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ «Լեսթերի» գլխավոր ռմբարկու Ջեյմի Վարդին, որը բացեց խաղի հաշիվը: Նշենք, որ սա Վարդիի 17-րդ գոլն էր Անգլիայի առաջնությունում: