Նուրի Շահինը և Հենրիխ Մխիթարյանը կոչ են անում փրկել Քեսաբը. ֆոտո
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպաններ` ազգությամբ թուրք Նուրի Շահինը և Հենրիխ Մխիթարյանը հանդես են եկել կոչով՝ ի պաշտպանություն քեսաբահայերի:
Նրանք Instagram սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրել են «Փրկենք Քեսաբը» գրությամբ լուսանկարներ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան, ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակման էր ենթարկվել Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Զավթիչները ներխուժել են Թուրքիայի տարածքից: