Ինդոնեզիայի իշխանություններն արգելափակել են 11 ծայրահեղական կայքեր
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում հունվարի 14-ին իրականացված ահաբեկչությունից հետո այդ երկրի իշխանություններն արգելափակել են 11 ծայրահեղական կայքեր, ինչպես նաև սոցցանցերի մի քանի օգտատերերի աքքաունթները, հաղորդում է Gazeta.ru-ն:
Իշխանությունները հայտարարելեն, որ Facebook սցեիալական ցանցում հայտնաբերել են ահաբեկչություն քարոզող մի քանի օգտատերերի:
«Մենք հետևում ենք նշված կայքերին և նրանց դեմ բնակչության կողմից հնչեցվող բողոքներին»,-ասել է Ինդոնեզիայի կապի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Կավիդուն և հավելել, որ երկրի կառավարությունը նամակ է հղել Facebook-ին, Twitter-ին և Telegram-ին՝ խնդրելով անմիջապես արգելափակել բոլոր ծայրահեղական բովանդակությամբ նյութերը: