Ավստրալիայի ոստիկանությունը արգելափակել է Ինդոնեզիայի դեսպանատանը հարակից շրջանը
Ապրիլի 28-ին թմրադեղերի մաքսանենգության մեջ մեղադրվող երկու ավստրալացու մահապատժի ենթարկվելուց հետո վերջին օրերին կտրուկ սրվել են հարաբերությունները Ավստրալիայի և Ինդոնեզիայի միջև:
Իսկ այսօր ահա Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայի ոստիկանությունը արգելափակել է Ինդոնեզիայի դեսպանատանը հարակից շրջանը:
Պատճառը դիվանագիտական հաստատությունում սպիտակ փոշիով կասկածելի փաթեթի հայտնաբերումն է: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ոստիկանությունից հայտնել են, որ փաթեթը դեսպանատուն է բերվել փոստով: Ներկա պահին ստուգվում է դրա բովանդակությունը՝ «անվտանգության կանոնների ստանդարտներին համապատասխան»: