Ինդոնեզիայի իշխանություններն ավարտել են AirAsia-ի ինքնաթիռի զոհերի որոնողական աշխատանքները
Ինդոնեզիայի իշխանությունները հայտնել են, որ ավարտում են կործանված AirAsia ինքնաթիռի զոհերի որոնողական լայնամասշտաբ աշխատանքները, սակայն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշ որոնողական աշխատանքներ դեռ կշարունակվեն:
Փրկարարական ծառայության ղեկավար Բամբանգ Սոելիստին հայտնել է, որ ցավոք, զոհվածների հարազատները պետք է հաշտվեն այս փաստի հետ:
Հիշեցնենք, որ 2014թ-ի դեկտեմբերի 28-ին AirAsia ավիաընկերության А320-200 ինքնաթիռը Սուրաբայ քաղաքից Սինգապուր ուղևորվելիս ռադարներից անհետացել էր թռիչքից 40 րոպե հետո: Ինքաթիռում եղել է 155 մարդ և և անձնակազմի 7 անդամներ: Մինչ օրս հայտնաբերվել են միայն 103-ի դիերը: