Թուրքիայի իշխանություններն այս գիշեր արգելափակել են Twitter-ը
Այս գիշեր Թուրքիայում Twitter-ն արգելափակվել է: Տեղեկությունների համաձայն դա տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունից հետո, երբ վերջինս իր կողմնակիցների կազմակերպած ակցիայի ժամանակ:
«Այժմ մենք ունենք դատարանի վճիռը: Twitter-ը վերացվելու է: Ինձ չի անհանգստացնում, թե ինչպես դրան կարձագանքի միջազգային հանրությունը: Բոլորը կտեսնեն Թուրքիայի Հանրապետության ուժը»,-ասել էր նա:
Էրդողանի խոսքով՝ Twitter-ն ընդհանրապես կապ չունի ազատություն հասկացության հետ: