Ուֆայում ВАЗ-2105 ավտոմեքենայի հարբած վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանին. տեսանյութ
Ուֆայի ավտոճանապարհներից մեկում ВАЗ-2105-ի վարորդը խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` չէր արձագանքել ճանապարհային ոստիկանների հրահանգներին և փախուտի էր դիմել:
Ոստիկանների հետապնդման ընթացքում, երբ նրանցից մեկը փորձել էր կանգնեցնել մեքենան, վարորդը չէր արգելակել և վրաերթի էր ենթարկել վերջինիս:
Ճանապարհային ոստիկանը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է, իսկ վարորդը, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում` ձերբակալվել է: