211652_close_icon
views-count28338 դիտում article-date 14:25 11-08-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ВАЗ 2105-ը, ВАЗ 2106-ը և Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վահրամ Խաչատրյանի վարած ВАЗ 2105 մակնիշի առանց համարանիշի, Հացիկ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հովակիմ Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 28 ՍՍ 612 համարանիշի և Դալարիկ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վահան Ասատրյանի վարած Mercedes մակնիշի 77 ԼՏ 808 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բաղրամյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր