211652_close_icon
views-count1970 դիտում article-date 23:04 14-01-2016

Լուչանո Սպալետին` «Ռոմայի» նոր գլխավոր մարզիչ

Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարեց Լուչանո Սպալետիին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին: 56-ամյա իտալացի մասնագետը փոխարինեց Ռուդի Գարսիային, որըպաշտոնանկ արվեց հունվարի 13-ին: Սպալետին թիմը կղեկավարի արդեն «Վերոնայի» հետ Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպմանը, որը կկայանա հունվարի 17-ին: Նշենք, որ Սպալետին «Ռոման» գլխավորել է 2005-2009 թվականներին ու հենց նրա գլխավորությամբ է թիմը նվաճել վերջին տիտղոսները` Իտալիայի Գավաթը և Սուպերգավաթը:

Նմանատիպ նյութեր