Մանուկ հասակում Լուչանո Պավարոտտին ցանկանում էր դարպասապահ դառնալ
Լուչանո Պավարոտտին ծնվել է 1935 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենայի ծայրամասում։ Հայրը՝ Ֆերնանդո Պավարոտտիին, հացթուխ էր և տենոր։
Մայրը՝ Ադել Վենտուրին, աշխատում էր ծխախոտի գործարանում։ Պավարոտտին մանկությունից շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, բայց ընտանիքի եկամուտները փոքր էին. ընտանիքի չորս անդամները տեղավորվել էին երկու սենյականոց բնակարանում։
Ըստ Պավարոտտիի՝ հայրն ուներ հրաշալի տենորային ձայն, բայց մերժել է երգչի կարիերայի հնարավորությունը նյարդերի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը ստիպված է լինում հեռանալ քաղաքից 1943 թվականին։ Հետևյալ տարում նրանք վարձակալում են սենյակ հարևան գյուղական բնակավայրում, որտեղ երիտասարդ Պավարոտտին զարգացնում է իր ֆերմերային հմտությունները։
Դարպասապահ դառնալու ցանկությունից հրաժարվելուց հետո Պավարոտտին յոթ տարի հաճախել է վոկալի դասերի։
Լուչանո Պավարոտտին իտալական օպերայի տենոր էր, ով նաև ներխուժել է փոփ երաժշտության բնագավառ՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։
Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրումներ՝ ստանալով համաշխարհային հռչակ ի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, որը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում՝ արդյունքում ստանալով 20-րդ դարի ամենալավ տենորներից մեկի կոչումը։