Լուչանո Սպալետի. Պերիշիչը առաջարկ ստացավ «Արսենալի», հետո հասկացավ, որ իրեն խաբել են
«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Իվան Պերիշիչի ձախողված տեղափոխությունը «Արսենալ»:
«Պերիշիչը տրանսֆերային առաջարկ ուներ, սակայն նա պրոֆեսիոնալ է, հասկանում է ինձ դերը, երեկ նա բոլորովին այլ տրամադրություն ուներ:
Նման բան տեղի ունենում տրանսֆերային պատուհանի ընթացքում, խաղացողը գրավիչ առաջարկ էր ստացել, շահագրգռված էր: Սակայն հետո նա հասկացավ, որ իրեն խաբել են, և ետ նահանջեց:
Այժմ նա կվերսկսի մարզումները և հոգով կվերադառնա «Ինտեր», մենք նրան խաղալու հնարավորություն կտանք:
Չգիտեմ, արժե՞ր, որ Մարոտան հնարավոր տրանսֆերի մասին տեղեկությունը մամուլ գցեր: Խաղացողը հրաժարվեց տեղափոխությունից, սակայն «Ինտերին» վնաս հասցվեց: Դա թիմում լարվածություն առաջացրեց», ասել է Սպալետին: