30143 դիտում
20:07 14-01-2016
«Մուսալեռ» ռեստորանում տեղի ունեցած երիտասարդի սպանության և գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու մեջ կասկածվողներից 2-ը քննիչի որոշմամբ ստորագրությամբ ազատ են արձակվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Կարապետյանը որպես խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում է կիրառել Էջմիածին քաղաքի 36-ամյա բնակիչներ, Դավիթ Հասրաթյանի և Գառնիկ Գրիգորյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են հունվարի 6-ին Արմավիրի մարզի Մուսալեռ ռեստորանային համալիրում տեղի ունեցած սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Դավիթը մարզիկ է, իսկ Գրիգորը` իրավաբան և նրանք Վաղարշապատի ոստիկանություն մեղայականով ներկայացել են, երբ տեսել են, որ այլևս չեն կարող խուսափել ոստիկաններից, այլ ելք չունենալով` այսօր մեղայականով ներկայացել են:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/06/74239/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 6-ին կրակոցներ էին հնչել Արմավիրի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ էր տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանը:
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ Ա. Կարապետյանը մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Թեմուր Ջնդոյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արման Կարապետյանի գլխավորությամբ:
Նույն օրը, ժամը 02:30-ի սահմաններում, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին, որ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանը: Վերջինս հրազենային վնասվածք էր ստացել ձախ ազդրի շրջանում: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 00:10-ի սահմաններում, մի խումբ անձինք եղել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին գտնվող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում, որտեղ էլ անհայտ անձը հրազենով կրակոցներ էր արձակել Ա. Կարապետյանի և Ա. Խլղաթյանի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Կարապետյանը մահացել էր, իսկ Ա. Խլղաթյանը՝ վիրավորվել: Դեպքի վայրում հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 3 պարկուճ և 1 գնդակ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Խլղաթյանը Տարոնիկի գյուղապետն է, իսկ «Մուսալեռ» ռեստորանային համալիրը պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանին:
Կասկածյալ Գառնիկ Գրիգորյան
[img]/ups/images/0318896001452788304260350.jpg[/img]
Կասկածյալ Դավիթ Հասրաթյան
[img]/ups/images/0784355001452788319853119.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+