211652_close_icon
views-count59982 դիտում article-date 11:53 10-01-2016

«Մուսալեռ» ռեստորանում երիտասարդի սպանության և գյուղապետին հրազենային վնասվածք պատճառելու գործով որպես մեղադրյալ են ներգրավվել բանկի կառավարիչը, բիզնեսմենը և նախկինում դատապարտվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել. Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանը և Ա.Պառավյանը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն է գործադրել նրանց, ինչպես նաև Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի նկատմամբ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Ա.Պառավյանը որպես մեղադրյալ է ներգարվվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակել է վիճաբանության մասնակիցներից Ա.Բաբայանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունվարի 7-ին։ Վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/06/74258/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագորղը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի աշխատակիցները, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ժամերի ընթացքում պարզել էին հունվարի 6-ին Արմավիրի մարզի Մուսալեռ ռեստորանային համալիրում կատարված սպանությունը: Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության և քննչական բաժնի կողմից որոնվում էր Էջմիածին քաղաքի Վ. Մամիկոնյան 34 տան բնակիչ, նախկինում դատված 32-ամյա Արթուր Անատոլիի Բաբայանը: Վերջինս կասկածվում էր Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Տիգրանի Կարապետյանին սպանելու մեջ, ինչպես նաև Տարոնիկի գյուղապետ, 35-ամյա Արմեն Արարատի Խլղաթյանին հրազենով վնասվածք պատճառելու մեջ: Նշված հանցագործությունը կատարելու մեջ որոնվում էին նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ, 43-ամյա Արմեն Պառավյանը և 42-ամյա Խորեն Խաչիկյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Ա. Պառավյանը աշխատում է Անելիք բանկի Էջմիածնի մասնաճյուղում` որպես կառավարիչ, իսկ Խ. Խաչիկյանը` բիզնեսմեն է: Նշված հանցագործությունը բացահայտելու համար օպերատիվ քննչական խմբերը ղեկավարել էին Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանը, Վաղարշապատի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Կարապետյանը և ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը: Կասկածյալ Արթուր Բաբայան [img]/ups/images/0158359001452415556411518.jpg[/img] Կասկածյալ Արմեն Պառավյան [img]/ups/images/0418298001452415631220924.jpg[/img] Կասկածյալ Խորեն Խաչիկյան [img]/ups/images/0748571001452415703825732.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր