20-ամյա Մայիսը ծառայությունից խուսափելու համար ածելիով ինքնասպանության փորձ է կատարել եւ ոչ միայն
20-ամյա Մայիս Միրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, զինհոսպիտալում մեկանգամյա օգտագործման ածելիով կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Այնուհետեև զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով մեկ ամսից ավելի տևողությամբ ինքնակամ թողել է ծառայության վայրը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով եւ 361 հոդվածի 5-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: